Բարի գալուստ մեր դպրոց

Posted by: | Posted on: December 9, 2016

Նոր  Հաճընի ավագ դպրոցը հիմնադրվել է  1959 -1960  որպես  հայկական և ռուսական դպրոց: 1970 թվականից այն տարանջատվել է որպես ռուսական միջնակարգ  դպրոց  և գործել է մինչև 1994թ.: 1994թ-ից դպրոցը դարձել է միջնակարգ հայկական դպրոց , իսկ 2010 թ-ից `  ավագ դպրոց:

Կարինե Համլետի Գևորգյան

Ծնվել է 1976թ. մարտի 14-ին ՀՀ Լոռվա մարզի Վանաձոր քաղաքում: 1993թ.-ին ավարտելով Վանաձոիր Ավ. Իսահակյանի անվան թիվ 2 միջն. դպրոցը՝ ընդունվել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի « մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկայի» ֆակուլտետը և 1998թ.-ին ավարտելով՝ ստացել է տարրական դասարանների ուսուցչի և դաստիարակչական աշխատանքների մեթոդիստի որակավորում:
1996թ.-ից աշխատել է Նոր Հաճընի միջնակարգ դպրոցում ՝որպես դասվար:
2013թ-ից Ազգային ինստիտուտում աշխատել է ուսուցիչ – վերապատրաստող մեթոդիստ:
2013թ-ին ավարտել է ԵՊՀ-ի « Սոցիալական աշխատանք» ֆակուլտետի հեռակա բաժինը և նույն թվականից Նոր Հաճընի թիվ 2 դպրոցում աշխատել է որպես սոցմանկավարժ, այնուհետև դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ:
2014թ-ի հոկտեմբերի 21-ից մինչև 2018թ.ի մարտի 5-ը աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի «Արզականի Խ. Խաչատրյանի անվան միջն. դպրոցում»՝ որպես տնօրեն: 2018թ.-ի մարտի 5-ից աշխատում է «ՀՀ ԿԳՆ Նոր Հաճընի ավագ դպրոց » ՊՈԱԿ –ում ՝որպես տնօրեն: Ամուսնացած է, ունի 2 երեխա: